Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Սերգեյ Կնյազևը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին մինչ այժմ չեն ձերբակալել, քանի որ դրա համար կան մի շարք իրավական գործընթացներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դրա համար կան մի շարք իրավական գործընթացներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել, մենք քաղաքակիրթ պետություն ենք… Հիմնական խնդիրը, որ ես դնում եմ Ազգային ոստիկանության աշխատակիցների առաջ, այն է, որ ցանկացած գործողություն պետք է լինի հավասարակշռված, չպետք է թափվի քաղաքացիների արյունը, դիմադրության ուժային մեթոդներից մենք պետք է հնարավորինս խուսափենք»,- ասել է Կնյազևն ի պատասխան հարցին, թե ինչ է անում ոստիկանությունը Սաակաշվիլիին ձերբակալելու համար:

Նա նաև խոստացել է առավելագույն ջանքեր գործադրել Սաակաշվիլիի ձերբակալության ժամանակ բախումներից խուսափելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել