«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ջերմանիս-Վեդի» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված,  դեկտեմբերի 9-ին ժամը 07.00-ից մինչև դեկտեմբերի 10-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Վեդի քաղաքի, Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել