Tert.am-ը գրում է.

Քաղաքականության մեջ էլ պահանջարկի ու առաջարկի խնդիր կա, երբ առաջարկում ես, բայց առաջարկդ պահանջարկ չի ունենում, դա ավելի է վնասում գործընթացին, քան ընդհանրապես չառաջարկելը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ընդդիմության պասիվությանը՝ 2018 թ. իշխանության ձևավորման գործընթացի հետ կապված: Ինչ վերաբերում է վարչապետի հնարավոր թեկնածուներին, Սարգսյանն ասաց, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանա վարչապետ դառնալ, ապա նրան որևէ բան չի կարող խանգարել: Պատգամավորը նաև հավելեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կտրականապես անհամատեղելի է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման արդյունքում ի հայտ եկած նոր իրողության հետ:

- Պարո՛ն Սարգսյան, 2018 թ. նախագահի լիազորություններն ավարտվում են, կառավարությունը հրաժարական է տալիս: Տեսակետ կա, որ իշխանության ձևավորման գործընթացի հետ կապված ընդդիմության արձագանքը պասիվ է, քանի որ այս հարցում իր տեսակետը հանրությանը չի ներկայացնում:

- Ընդդիմության պասիվությունն ու ակտիվությունը պետք է նայել ժամանակի մեջ, այսինքն՝ ո՞ր ժամանակի հետ է համեմատվում՝ 2003-ի, 2008-ի, 2013-ի, թե՞ այլ: Ես չեմ հիշում խորհրդարանական ընտրություններից հետո որևէ գործընթաց քաղաքական, ընդդիմադիր դաշտի կողմից, որ եղել է փողոցում, շատ ակտիվ կամ հանրային լայն զանգվածներ է ներգրավել: Ակնհայտ ակտիվությունը հասարակությունը դրսևորել է նախագահական ընտրություններից հետո, քանի որ այդ ժամանակ է, որ մարդ փոփոխության հույս է տեսնում ու փողոց է դուրս գալիս: Հիմա որևէ ընդդիմություն, եթե փողոց դուրս գալու կոչ անի, վստահաբար կարող եմ ասել, որ փողոցում շատ մարդ չի լինի, հակառակ դեպքում կոչ անողները շատ-շատ կլինեին: Քաղաքականության մեջ էլ պահանջարկի ու առաջարկի խնդիր կա, երբ առաջարկում ես, բայց առաջարկդ պահանջարկ չի ունենում, դա ավելի է վնասում գործընթացին, քան ընդհանրապես չառաջարկելը: Սակայն ես համարում եմ, որ «Ելք» դաշինքը բավականին ակտիվ է թե՛ ԱԺ-ում, թե՛ հանրային շփումներում, մենք որևէ գործընթաց բաց չենք թողնում: Իրական քաղաքական գործունեության այսօրվա հնարավորությունն այստեղ է՝ ԱԺ-ում, ու ոչ միայն օրենսդրական գործունեության առումով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել