ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Արթիկ – Ալագյազ, Վանաձոր - Դիլիջան և Գորիս – Սիսիանի ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:

Սևանի թերակղզուց մինչև թունել և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք և անբավարար տեսանելիություն է: Բքի և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել նշված ավտոճանապարհներով երթևեկելուց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել