Ջեկ Բեյլիի 29-ամյա մայրը՝ Շառլոտա Անտոնը` բրիտանական Հադենեմ գյուղից, ստիպված է եղել միայնակ պայքարել իր երեխայի կյանքի համար բժիշկների անփութության պատճառով: Այս մասին գրում է Daily Mail-ը:

2015 թ. հոկտեմբերին Շառլոտայի 3-ամյա տղան հաճախ է գանգատվել ցավից զուգարանից օգտվելիս:

«Իր օրերի մեծ մասը նա թույլ և հիվանդ էր: Նրա փորը փքվել էր, իսկ զուգարան էր գնում… կարծես ցնցում ուներ»,- ասում է Շառլոտա Անտոնը:

Այդ ժամանակ մայրը բժշկի է դիմել, մասնագետները երեխայի մոտ թեթև վարակ են «հայտնաբերել» և նրան տուն են ուղարկել, որտեղ տղան արյուն է փսխել:

Մի քանի ամիս Շառլոտան գանգատվել է բուժքույրերին և խորհրդակցել է բժիշկների հետ երեխայի վիճակի հետ կապված, սակայն բժիշկները միաձայն պնդել են, որ երեխան առողջ է։

Երկու ամիս անց Շառլոտան զանգ է ստացել դայակից, ով հայտնել է, որ Ջեկի ոտքերը թույլ են, նա գրեթե ուշագնաց է: Երբ Շառլոտան տուն է հասել, Ջեկը կապտել է և անշարժ պառկած է եղել անկողնում: Հիվանդանոցի ճանապարհին նա նորից արյուն է փսխել:

Բժիշկների ձեռքում երեխան նոպա է ունեցել: Բժիշկները երեխային այն աշխարհից հետ են բերել երիկամների չգործելու պատճառով: Արյան հետազոտությունը ցույց է տվել, որ երեխան ուրոսեփսիս ունի:

Ջեկին տեղափոխել են Սաութհեմփթոնի համալսարանական հիվանդանոց, որտեղ նրան կաթիլային են միացրել: Առաջին շաբաթը երեխան հարազատ մորը չի ճանաչել, իսկ հետո գիտակցության է եկել: Թերապիայի երկուս ամսից հետո երեխային տուն են ուղարկել:

Հիմա 5-ամյա տղան ինտենսիվ բուժում է անցնում մոտակա բուժկենտրոնում: Ամեն օր քնելուց առաջ Շառլոտան Ջեկին կաթիլային է միացնում, երեխան շաբաթական մի քանի անգամ հետազոտվում է և ուլտրաձայնային հետազոտություն է անցնում: Այդ պրոցեդուրաները երեխային սպասվում են նաև առնվազն հաջորդ երկու տարիներին:

«Չնայած դրան՝ Ջեկը, ինչպես բոլոր երեխաները, երջանիկ է և ժպտում է»,- նշում է մայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել