Armtimes.com-ը գրում է.

Իրանի ԱԳՆ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որդեգրել է Իրանի դեմ թշնամության ուղին: «ԱՄՆ-ն մինչ այսօր Իրանի հետ գործակցելու համար միջազգային ընդունված որևէ քայլ չի ձեռնարկել»,- ասել է նա:

Տարածաշրջանի անվտանգության հետ կապված զարգացումների ենթատեքստում անդրադառնալով ծայրահեղական խմբերին հովանավորելու Սաուդյան Արաբիայի պատմական անցյալին՝ ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Ժամանակն է, որ Սաուդյան Արաբիան ահաբեկչական խմբեր ու բռնապետներ արտադրելու փոխարեն բարօրության ու անդորր հաստատելու մասին խորհի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել