Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հավաքական աշխատանքը: Այդ մասին ուրբաթ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Յուրաքանչյուր հակամարտությունում պետք է հասկանալ, թե ինչն է այս պահին առաջնահերթություն: Բայց նաև անհրաժեշտ է հենվել որոշակի ընդհանուր մոտեցումների վրա, և դրանց մեջ առաջնայինը հակամարտության կողմերի միջև ուղիղ երկխոսությունն է, որը կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որը, ցավոք, դեռ չի տալիս լուրջ առաջընթաց: Բայց այն փաստը, որ երկխոսությունն այս տարի կայացել է նախագահների մակարդակով և բազմիցս՝ արտգործնախարարների մակարդակով, մեզ դրական է թվում»,- ասել է նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել