Երեխաներից շատերն են սիրում խաղալիս նստել գորտի ձևով կամ, այսպես ասած, W-աձև: Սակայն դժվար թե ծնողներից որևէ մեկին անհանգստացրած լինի երեխայի նստելու նման դիրքը, քանի որ դրա վտանգների մասին հայտնի չի եղել:

Մինչդեռ այսուհետ մասնագետների կողմից նստելու նման դիրքը չափազանց վնասակար է համարվում և այդ վտանգների մասին իմանալուց հետո դուք այլևս թույլ չեք տա նրանց նստել իրենց համար այդքան հարմարավետ դիրքով:

Այսպես՝ ըստ մասնագետների՝ այս դիրքով նստելու դեպքում երեխայի մարմնի ծանրաբեռնվածությունը անհավասար կերպով է բաշխվում, և լարվում են մկանները, ինչպես նաև նրանց մոտ առաջանում են նյարդաբանական և կոորդինացիայի հետ կապված խնդիրներ:

Տեսանյութի միջոցով ծանոթացեք այս դիրքի հետևանքով առաջացող մյուս խնդիրներին և եղեք զգոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել