ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Գորիս-Խնձորեսկ, Գորիս-Խոզնավար ավտոճանապարհները:

Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել