Պատմության թեկուզ մակերեսային ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեր՝ հայերի, գործերը նորմալ են եղել մինչև մ․թ․ա․ 1-ին դար՝ Տիգրան Մեծ, ծովից ծով Հայաստան, գերտերության հավակնություններ և այլն։ Մ․թ․ա․ 1-ին դարից հետո մենք սկսեցինք մաշվել, ի վերջո, կորցրինք պետականությունը։ Ես ցանկանում եմ այդ երևույթին մի փոքր էզոթերիկ տեսանկյունից նայել։ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել է մ․թ․ա․ 1-ին դարում։ Տաճարի կողքին կառուցվում է նաև արքայական բաղնիքը, որի արձանագրությունը բացատրում է մեր ազգի գլխին եկած հետագա դժբախտությունների պատճառը։ Հույն շինարարները գրավոր արձանագրություն են թողել այն մասին, որ հայ գործատուները իրենց «քցել» են ու չեն վճարել աշխատանքի դիմաց։ 
Այսինքն՝ ստացվում է, որ «քցելու» մասին առաջին գրավոր փաստը թվագրվում է մ․թ․ա․ 1-ին դարին։ Հույն շինարարների «անեծքն» առ այսօր հետապնդում է մեզ։ Ու քանի դեռ մենք «կպցնող» ու «քցող» ենք, մենք չենք ունենա ազգային, պետական մասշտաբի որևէ լուրջ ձեռքբերում։ Քանի դեռ մենք ցանկացած գործի մեջ դիտարկում ենք արագ ու հեշտ հարստանալու հնարավորություն մեր երկրում որևէ ռեֆորմ չի կարող լիարժեք գործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել