Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին այցելել Սպիտակ տուն այն ժամանակ, երբ Թրամփի` Երուսաղեմի հարցով որոշումից հետո Պաղեստինաում հրաժարվել են ընդունել այնտեղ այցելել պատրաստվող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին. հայտնում է newsru.com-ը:

Հաղորդվում է, որ Պաղեստինի նախագահը մոտակա ժաբաթները պետք է ՄԱՆ այցելի բուժման համար: Հայտնի է, որ նման հրավեր Թրամփն արել է դեկտեմբերի 5-ին Աբասի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել