Panorama.am-ը գրում է.

Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակի առիթով դեկտեմբերի 8-ին Երևանում կազմակերպված գիտաժողովը համախմբել էր մոտ 50 պատվիրակների: ՊՈԱԿ տնօրեն Արա Թարվերդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գիտաժողովն անմիջական կապ ունի հուշարձանների պահպանության հետ:

«Բոլորս գիտենք, որ հուշարձանները հանդիսանում են համազգային արժեք, և կապ չունի՝ հայկականություն խորհրդանշող հուշարձանն աշխարհի որ կողմում է գտնվում՝ լինի դա Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում. եթե կա հայկականություն խորհրդանշող, Հայաստանը համաշխարհային գիտական, հոգևոր ասպարեզներում բրենդավորող հուշարձան, մենք պարտավոր ենք նրա հանրահռչակումն իրականացնել»,- ասաց նա: Թարվերդյանը նշեց, որ իրենք Մխիթարյան միաբանությունը դիտարկում են՝ և որպես հուշարձան, և որպես պատմական արժեք: Նրա խոսքով՝ միաբանության հետ համագործակցության հիմքերն առավել վաղ էին դրվել, սակայն այսօր համագործակցությանը տրվում է ավելի մեծ թափ՝ ազդակ, որպեսզի այն ավելի ուժեղանա:

Գիտաժողովին մասնակցում են բոլոր այն գիտնականները, որ երբևէ զբաղվել են կամ ներկայում զբաղվում են Մխիթարյանների կենսագրությամբ: Գիտաժողովը շարունակվելու է Զվարթնոց արգելոց-թանգարանի թանգարանի տարածքում կազմակերպվելիք ցուցահանդեսով, որտեղ ներկայացվելու են 300 տարիների ընթացքում Մխիթարյան միաբանության ձեռքբերումները:

Վենետիկի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Հայր Սերոբ վարդապետ Չամուռլյանի խոսքով՝ ոչ միայն Մխիթարյանների, այլև հայ իրականության մյուս մեծերին անդրադառնալն անհրաժեշտ է՝ նոր սերնդի մեջ ինքնագիտակցությունը բարձրացնելու համար։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել