Tert.am-ը գրում է.

Մեր տեսակետները շատ հստակ են և բնականաբար չենք կիսում այդպիսի մոտեցումներ՝ տարբերակել աղքատներին հարուստներից. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությանը, թե աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և թանկացող ապրանքներ, ինչպիսիք են կարագը, միսը, միևնույն է, չեն գնում։ 

«Մարդը մարդ է և պետք է լիարժեք իր ապրելու, սնվելու, գոյատևելու պայմաններն  ունենա, դա միանշանակ է, և երկու կարծիք այդտեղ լինել չի կարող»,-ասաց նա:    

Հարցին, թե հնարավո՞ր է ՀՅԴ-ն ևս միանա սոցցանցերում ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հրաժարականի պահանջին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե իրենք պատասխանատու չեն առանձին պատգամավորների հայտարարությունների համար: 

«Կամ ի՞նչ է նշանակում պահանջենք պատգամավորի հրաժարական, պատգամավորի հետ կանչելու կարգ գոյություն չունի»,- ասաց նա: 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել