Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ը` գիշերը, աստիճանաբար կնվազի 4-5, 12-ին և 13-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           13.90C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -14.30C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           1.20C

Հանրապետության տարածքում`



Երևան քաղաքում՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել