Խմորի համար

  • Կարագ - 200գր
  • Ձու - 2 հատ
  • Ալյուր - 2 բաժակ
  • Կաթ - 1/2 բաժակ
  • Խմորի փխրեցուցիչ - 2թ/գ

Կրեմի համար

  • Կարագ - 250գր
  • Եփած խտացրած կաթ - 1 տուփ
  • Մի քանի հատ ընկույզ, չամիչ՝ ըստ ճաշակի:

Փափկեցրած կարագը տրորել, ավելացնել ձվերը և հարել, մինչև միասեռ զանգված դառնա: Ստացվածին ավելացնել կաթը: Ալյուրի մեջ լցնել փխրեցուցիչը և ավելացնել խմորին, լավ խառնել: Խմորը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով և 1-1,5 ժամ դնել սառնարանը (սառնախցիկում չդնել):

Ջեռոցի ամանի մեջ փռել յուղաթուղթը, սառեցրած խմորը քերել մեծ քերիչով, լցնել յուղաթղթի վրա և 15-25 րոպե դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը:

Ամբողջ խմորը միանգամից չդնել ջեռոցը, այլ 3-4 մասի բաժանել և այդպես թխել:

Կրեմի համար. կարագը և խտացրած կաթը լավ հարել, մինչև միասեռ զանգված դառնա: Եթե կրեմի մեջ ավելացնելու եք ընկույզ, նախապես մանր կտրտեք և ավելացրեք կրեմին: Խմորը լցնել կրեմի մեջ և լավ խառնել:  Ստացված զանգվածը կոնաձև լցնել սկուտեղի վրա և 2-3 ժամ դնել սառնարանը, որպեսզի կրեմը ներծծվի: Ստացված մրջնաբույնի վրա լցնել չամիչ և զարդարել ընկույզով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել