Tert.am-ը գրում է.

Իշխանությունները լուրջ, իրական քայլեր չեն ձեռնարկում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում։ Այս մասին այսօր՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանն ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Ներկայացնելով կոռուպցիայի իրավիճակը և հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում 2016-2017 թթ.՝ Հոկտանյանը նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի վիճակի առումով 2017թ․ գրանցվել է որոշակի սահմանափակ առաջընթաց։

«Ընդունվել են մի շարք հակակոռուպցիոն օրենքներ՝ ազդարարման համակարգի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և այլն, բայց խոսքն ու գործը նույնը չեն։ 2017թ․եղած մի շարք փաստեր ապացուցում են, որ իրականությունը շարունակում է էապես տարբերվել գրված օրենքներից և ներկայացված խոստումներից»,- ասաց նա։

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավարի խոսքով՝ 2016թ․ հրապարակված «կոռուպցիայի ընկալման համաթիվը» բավականին ոչ հուսադրող է։ «Որոշ լավացում գրանցվել է 2011, 2012, 2013թթ., բայց 2014-ից նորից սկսել է վատանալ վիճակը։ Հայաստանի ցուցանիշը ամենավատերից չէ նախկին խորհրդային հանրապետությունների համեմատ, բայց աշխարհի մասշտաբով 70 տոկոս երկրներում ավելի լավ է իրավիճակ է, քան Հայաստանում։ Այլ երկրներում որոշակի քայլեր են ձեռնարկվում»,- նշեց Հոկտանյանը։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել