Այսօր Թուրքիայում նախատեսվում է բողոքի ցույցեր ընդդեմ ԱՄՆ-ի: Ցույցերի կազմակերպիչները հիմնականում ՀԿ-ներն են, մասնավորապես՝ «Անատոլիական երիտասարդական ասոցիացիան» (AGD) և «Թուրքական երիտասարդական հիմնադրամը» (TUGVA): Դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան այս երկու կազմակերպությունները նույնպես կազմակերպել էին հակամերիկյան բողոքի ակցիաներ Անկարայում ԱՄՆ դեսպանության և Ստամբուլում հյուպատոսության շենքերի առջև: Բողոքի ցույցեր նախատեսվում է անցկացնել երկրի ողջ տարածքով, մասնավորապես՝ Անկարա, Ստամբուլ, Անթալիա , Քոնյա, Բուրսա, Ադանա և Սամսուն քաղաքներում: Ստամբուլի Ֆաթեհ մզկիթում նախատեսվում է անցկացնել հանրային քննարկում բողոքի ակցիաների հետագա քայլերը կանոնակարգելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել