Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակը» ստացավ, կիսվել է տպավորություններով.

«Անչափ երջանիկ եմ: Ինձ համար մեծ և հրաշալի իրադարձությունն է այն, որ այս պարգևը ստանում եմ Փարիզում: Սա կարիերայիս լավագույն պահերից է: Կցանկանայի նման ապրումներ ունենալ ամեն տարի:

Մրցաշրջանը հիանալի ստացվեց: Դարձա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու և այդ առիթով կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ խաղընկերներին: Նաև շնորհակալության խոսք եմ ուզում հղել այն մարդկանց, ովքեր օգնեցին ինձ մնալ լավ մարզավիճակում ամբողջ մրցաշրջանի ընթացքում:

Հույս ունեմ, որ կկարողանամ ևս մի քանի տարի հանդես գալ լավագույն մարզավիճակով: Իմ և Մեսսիի պայքարը շարունակվում է: Երկուսս էլ անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր թիմերը լավ արդյունք գրանցեն:

Զգում եմ, որ լավ մարզավիճակում եմ: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում: Ուրախ եմ «Ռեալում» և ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ»,- պարտուգալացու խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել