«88-ի երկրաշարժից 29 տարի անց դեռևս վերացած չեն աղետի հետևանքները, ավելին` միայն Գյումրիում ավելի քան 2300 անօթևան ընտանիք կա: «Ժողովուրդ» օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց` ո՞րն է պատճառը, որ իշխանությունները մինչև հիմա չեն լուծել խնդիրները: «Իշխանությունը չի կարողացել կամ չի ուզեցել կամ արել է, բայց բավարար չի եղել»,- ասաց թեմի առաջնորդը: Միաժամանակ նա ասել է, թե ժողովուրդը պետք է թոթափի ծուլությունը, այլ ոչ թե նստի ու սպասի, նպաստի հույսին ապրի: «Այս հոգեբանությունն է այսօր իշխում շատերի մոտ: Գյումրիում դեռևս կան չլուծված խնդիրներ, բայց հսկայական խնդիրներ էլ լուծված են, չնկատելը մեղք է: Ես տասնիններորդ տարին է՝ այս թեմի առաջնորդն եմ և չեմ կարող ասել, թե հիմա այն վիճակն է, ինչ այն ժամանակ: Հանցագործություն կլինի նման բան ասել, անհամեմատ առաջընթաց կա, բայց, անշուշտ, շատ ավելի կարող էր լինել առաջընթացը: Միակողմանի պետք չէ նայել, թե միայն իշխանությունն է մեղավոր: Իշխանությունն իր մեղքի բաժինն ունեցել է, այժմ էլ գուցեև ընդունի, բայց մենք մեր մեղքի բաժինը պետք է փնտրենք և գտնենք»,- ասել է Աջապահյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել