«Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունում մի գործ է քննվում, որտեղ գործող անձինք բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Թեև դեպքի հիմքում ներընտանեկան կոնֆլիկտն է, բայց այն դարձել է իրավապահների քննության առարկան։ Բանն այն է, որ օրեր առաջ Վերահսկիչ պալատի վարչության պետերից մեկը՝ Վահե Դավթյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատման ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի որդին, հարձակում է գործել այժմ ԱԻՆ աշխատակից, Երևանի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Եգոր Անտոնյանի տան վրա, փորձել է ծեծի ենթարկել նրա որդուն։ Վեճը հին է։ Պարզվում է՝ Դավթյանները և Անտոնյանները նախկին խնամիներ են՝ Անտոնյանների որդին ամուսնացած է եղել Դավթյանների աղջկա հետ, ամուսնությունից երեխա է ծնվել, որն այժմ 1 տարեկան է։ Դավթյաններն ամեն ինչ անում են, որ ամուսնալուծությունից հետո հայրական կողմը չշփվի երեխայի հետ։ Կոնֆլիկտի առիթը եղել է այն, որ հայրը փողոցում հանդիպել է երեխային, որին շուրջ 3 ամիս չեն թողնում տեսնի։ Դրա մասին իմանալով՝ նախկին աներորդին հավաքել է ընկերներին և գնացել նախկին փեսային ծեծելու։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից մանրամասներ չհայտնեցին, բայց հաստատեցին դեպքի փաստը՝ ասելով, որ քրեական գործ դեռևս հարուցված չէ, սակայն «դեպքի առթիվ Արաբկիրի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել