Tert.amLife-ը գրում է.
«Նռան հատիկ» հեռուստասերիալում Ալլայի և Նանեի դերակատարները` Ռուզան Վիթ Մեսրոպյանը և Լիա Շուգարովան  իրականում մայր ու դուստր են։  Tert.am Life–ի հետ զրույցում Ռուզանը պատմել է, թե ինչպես դուստրը հայտնվեց հեռուստասերիալում և ինչպես են անցում նկարահանումները նրա հետ։
 
8-ամյա Լիան առաջին անգամ է ներկայանում սերիալում և աշխատում, գրեթե, ամենօրյա ռեժիմով, սակայն նկարահանվելու փորձ ունեցել է` խաղացել է  Էդգար Բաղդասարյանի «Երեք քույր» ֆիլմում։ Մայրը պատմեց, որ դստեր հայտնվելը «Նռան հատիկ» սերիալում պատահական է ստացվել։
 
«Երբ Դիանան ինձ հրավիրեց հանդիպման, բալիկիս հետ գնացի, որովհետև ամուսինս տանը չէր, մայրիկիս էլ հարմար չէր մնալ երեխայի մոտ։ Ես անգամ չգիտեի, որ այնտեղ երեխայի դեր կա։ Առաջին անգամ պետք է քննարկեինք ինձ առաջարկվող կերպարը։ Երբ Դիանան առաջին անգամ տեսավ երեխային, հարցրեց` հնարավո՞ր է աղջիկս ցանկանա նկարահանվել։ Ես աղջկաս հարցրեցի, քանի որ ինքը պիտի ասեր` համաձա՞յն է, թե՞ ոչ, ես իրավունք չունեմ իր փոխարեն որոշել։ Բնականաբար, իրեն հետաքրքիր էր, ես էլ համաձայնեցի։ Փորձեցին և տեսան` ինչ արագ ու ճկուն է իր մոտ ստացվում այդ ամենը, և նա ընտրվեց կերպարի համար»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ ինքն ու աղջիկը շատ են կապվել թիմի անդամներին։
 
 
Ռուզանը նշեց, որ աղջկան սովորեցնում է պրոֆեսիոնալ լինել նկարահանման հրապարակում, չսրտնեղել ռեժիսորի, օպերատորի դիտողությունից, քանի որ դա արվում է լավ արդյունք ունենալու համար։  «Նա շատ լավ գիտի, որ մենք աշխատում ենք, բոլորն իրեն սիրում են ու եթե պահը պահանջում է խիստ խոսակցություն, դա կապ չունի իր անձի հետ։ Ինքս էլ զգացմունքային չեմ նման հարցերում։ Խմբում հավաքված են բարի, պրոֆեսիոնալ մարդիկ, կարծես մի լավ, ջերմ ընտանիք լինի։ Այնպես որ, դիտողություններից չեմ սրտնեղում»,– նշեց Ալլայի դերակատարը։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել