Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ՝ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է և գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որևէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի: 
Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ՝ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորելու մեր օրենսդրական դաշտը: 
Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել