Եթե առավոտյան ձեր ավանդական ըմպելիքը սուրճն է, առաջարկում ենք այն փոխել ավելի առողջարար ըմպելիքով: Կիտրոնի և մեղրի համադրությամբ թուրմը շատ ավելի օգտակար է ձեր օրգանիզմի համար:

Բաղադրությունը.

Ընդհանուր առմամբ, այն կարող եք խմել օրվա ցանկացած ժամի, բայց նախընտրելի է առավոտյան: Այն պատրաստելու համար պետք է մեկ բաժակ տաք ջուր, կես կիտրոնի հյութ, մեկ գդալ մեղր:

Այն՝

  • այրում է ճարպերը, օգնում է նիհարելուն: Բաղադրիչ մասերն արագացնում են նյութափոխանակությունը և նպաստում քաշի կորստին:
  • լավացնում է մարսողությունը: Վնասակար մնացորդները ձեր մարսողական համակարգից մի քանի օրում լրիվ անհետանում են:
  • բարելավում է միզամուղ օրգանների աշխատանքը, օգնում է օրգանիզմից արագ հեռացնել ջրի ավելցուկը:
  • մաքրում է մաշկն ավելորդ գոյացություններից: 2-3 շաբաթում ձեր մաշկը շատ ավելի լավ տեսք կունենա, քանի որ կիտրոնի և մեղրի պարունակության մեջ կան հակաբակտերիալ մասնիկներ:
  • կբարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը:
  • կոկորդի բորբոքման դեպքում կհանդիսանա որպես բուժիչ միջոց:
  • հազի և կրծքավանդակի շրջանում ծանրության դեպքում միանգամից դիմեք այս թուրմի օգնությանը:
  • անց է կացնում վքնածությունը, աղեհամակարգի մաքրման խնդիրները:
  • երիկամների քարերի առաջացման դեմ պայքարի լավ միջոց է, օգտակար է նաև լյարդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել