Մենք բոլորս հիվանդանում ենք, ոմանք՝ գրիպ, ոմանք՝ հարբուխ, թոքաբորբ: Բայց բայց այս և նմանատիպ տարածված հիվանդություններից կան նաև այնպիսիք, որոնցով տառապում են բազմաթիվ դժբախտ մարդիկ, և որոնց մասին մենք կարող ենք նույնիսկ լսած չլինել: Այդպիսիք ուղղակի փչացնում են մարդկանց կյանքը, և շատ դեպքերում նույնիսկ բուժումն արդյունք չի տալիս: Եվ այսպես՝ ներկայացնում ենք հիվանդություններ, որոնք վաղուց են ի հայտ եկել մարդկության մեջ, սակայն այնքան էլ հայտնի չեն:

Մարդագայլի սինդրոմ

Այն դրսևորվում է մարդու ամբողջ մարմնի վրա մազերի աճով: Ներկայումս հայտնի է դրա արտահայտման երկու տեսակ: Առաջինի դեպքում մազերի աճն ամբողջ մարմնով է, երկրորդի դեպքում՝ կոնկրետ հատվածում: Դեղամիջոց այդ հիվանդության դեմ դեռևս չկա, բայց այս դեպքում մարդկանց մազահեռացմամբ փրկում են զարգացած կոսմետիկ տեխնոլոգիաները:

Առյուծաձև գլխի սինդրոմ

Սա շատ հազվագյուտ հիվանդություն է: Դրա արդյունքում խախտվում է մարդու գանգի և դիմային ոսկրերի կառուցվածքը: Դեմքի չափի մեծացման պատճառով դժվարանում է շնչառությունը, բերանն ու աչքերը բացելը: Շատ դեպքերում մարդը կորցնում է նաև տեսողությունը, քանի որ գանգի մեծացման հետևանքով վնասվում է տեսողական նյարդը:

Պայթող գլխի սինդրոմ

Այս հիվանդության ախտանիշները լիովին համապատասխանում են անվանը: Մարդու գլխում կատարվում է պայթյունի պես մի բան. հնչում են խլացնող ձայներ, ինչպես նռնակի պայթյունը: Հիմնականում դա լինում է, երբ մարդը փորձում է քնել:

Օտար ձեռքի սինդրոմ

Այն չափազանց հազվագյուտ նյարդային խախտում է: Մարդու ձեռքերից մեկը չի ենթարկվում իրեն, այն ապրում է իր կյանքով: Մարդը կորցնում է սեփական ձեռքի կառավարումը, որի հետևանքով այն կարող է իրեր վերցնել, ձեռք տալ յուրաքանչյուր առարկայի: Մարդն այդ պահին չի գիտակցում անելիքը: Ցավոք, դեռ չկա համապատասխան դեղամիջոց այդ հիվանդության դեմ, բայց կան տարբերակներ, որոնք մեղմացնում են դրա դրսևորումները:

Սինդրոմ «Ալիսան հրաշքների աշխարհում»

Այս հիվանդությունն իր անունը ստացել է ըստ համանուն գրքի: Այն ունի նյարդաբանական բնույթ: Մարդն ընկալում է շրջապատող իրերը փոքրացված տարբերակով: Խնդիրը հիվանդի ոչ թե աչքերի, այլ հոգեկան աշխարհի մեջ է: Որոշ հիվանդների մոտ հանդիպում են տեսիլքներ, լսողության հետ խնդիրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել