Հոլիվուդի շատ զույգերի այնպես չի հաջողվել գրավել մարդկանց սրտերը, ինչպես դա հաջողվեց Լիլի Բրաունին և Ալեքսանդր Գրեյմին:

Նրանք հանդիպել են 2 տարի առաջ, երբ Լիլին դեռ 19 տարեկան էր, և միանգամից զգացել, որ ուղղակի ընկերներ լինել չեն կարող:

Լիլին հիշում է հանդիպման առաջին օրը. «Երկու տարի առաջ էր։ Անձրևային օր էր: Ես այդ օրը շատ նյարդային էի և չէի էլ մտածում, որ հենց այդ օրվանից կփոխվի իմ կյանքը: Ես 19 տարեկան էի, երբ առաջին անգամ հանդիպեցինք: Ես միանգամից սիրահարվեցի»:

Լիլի Բրաունը հիմա Instagram-ի ամենահայտնի սկսնակ մոդելներից է: Նա հաճախ է ընկերոջ հետ լուսանկարներ հրապարակում, և դրանք նրա ֆոտոալբոմների ամենագրավիչ ու սեքսուալ լուսանկարներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել