Tert.am-ը գրում է.

Եթե սա Հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումն է, ուրեմն մենք լրջագույն խնդիր ունենք։ Անդրադառնալով ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությանը, թե Հայաստանում «աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում», Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Այս պարագայում ուղղակի կարելի է դա մի ձև մեկնաբանել. փաստացի Հանրապետական կուսակցության համար մեր բնակչության՝ որոշ տվյալներով 25 տոկոսը, որոշ տվյալներով՝ 32, իսկ Շիրակի մարզում, պարզվում է, առհասարակ 46 տոկոսը ընդամենը 10 հազար դրաման ձայն է, նրանք ո՛չ ուտում են, ո՛չ խմում, ո՛չ հագնվում, ո՛չ ուսման, բժշկության, ժամանցի կամ որևէ այլ կարիք ունեն։ Ընդամենը 10 հազար դրամանոց ձայն են իրենց համար: Եթե սա Հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումն է, ուրեմն մենք լրջագույն խնդիր ունենք, բայց, հուսով եմ, Հանրապետական կուսակցության որևէ ներկայացուցիչ կմեկնաբանի և գոնե իր պաշտոնական դիրքորոշումը կասի այս հարցի շուրջ»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել