Բոլորիս էլ հայտնի է, թե որքան թանկ են ինքնաթիռի տոմսերի գները, սակայն քչերը գիտեն, որ կան հնարքներ, որոնց շնորհիվ հնարավոր է խուսափել տոմսի վրա ահռելի գումար ծախսելուց:

Ձեզ ենք ներկայացնում 6 եղանակ, թե ինչպես ինքնաթիռի տոմսը գնել կինոյի տոմսի գնով․

  • 60 օրվա կանոն։ Փնտրեք ռեյսեր ոչ շուտ և ոչ ուշ, քան մեկնելու ցանկալի օրվանից 1.5-2 ամիս շուտ:
  • Տոմսերը գնեք հունվարի կեսերից մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում՝ բացառելով փետրվարյան տոնական օրերի շրջանը:
  • Աշխատեք տոմսերը գնել երեքշաբթի օրերին՝ ժամը 14:00-16:00 ընկած ժամանակահատվածում:
  • Երեքշաբթի և չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին տոմսերն ավելի էժան են:
  • Եթե պլանավորում եք մեկնել շաբաթվա վերջ (weekend), ապա խորհուրդ է տրվում տոմսերը գնել ուրբաթ երեկոյան կամ շաբաթ օրվա մեջ:

Ավիաընկերությունների համակարգային խափանում

Image result for авиабилет

Յուրաքանչյուր համակարգ էլ իդեալական չէ, և լինում են խափանումներ: Սա, իհարկե, օրինաչափություն չէ, սակայն երբեմն-երբեմն կարելի է օգտվել շահավետ տարբերակից: Ահա մի քանի օգտակար կայքեր, որտեղ ամեն օր թարմացվում են շահավետ տարբերակները:

24 ժամվա օրենք

Ամրագրելուց հետո ստուգեք հաջորդ առավոտվա ռեյսերը: Ամրագրումից հետո որոնողական կայքը գցում է նրա վրա դրված ֆիլտրերը և հասանելի է դարձնում ավելի շահավետ տարբերակները: Դուք կարող եք փոխել ամրագրումը՝ վճարելով չնչին տուգանք կամ էլ, առհասարակ, դրանից խուսափել:

Ամենաբյուջետային ավիաընկերությունները

Lowcoster-ների (լոուքոսթեր) հիմքում ընկած է հենց խնայելու սկզբունքը: Ձեզ ենք ներկայացնում մի քանի լոուքոսթերների:

Ռուսաստանից թռչող լոուքոսթերներ՝

Եվրոպակական լոուքոսթերներ՝ 

Ասիական լոուքոսթերներ՝  

Ամերիկյան լոուքոսթերներ՝  

Թաքնված քաղաքի հնարք

Թաքցրեք ձեր ուղևորման վերջնական կետն այլ ռեյսերի տարանցիկ քաղաքի տեղում: Շատ հաճախ տարանցիկ քաղաքներ ունեցող ռեյսերն ավելի էժան են, քան ուղիղ հենց ձեր ուզած քաղաք տանող ռեյսը, ուստի «թաքցրեք» ձեր նախընտրելի քաղաքը տարանցիկ քաղաքի տեղում:

Ամանաէժան ավիատոմսերի որոնողական կայքեր

Image result for авиабилет

Նման որոնողական կայքերը վերլուծում են ամենաշահավետ տարբերակներն՝ ըստ գնի, ժամանակացույցի, ամսաթվի և այլն: Ահա մի քանի այդպիսի կայքեր՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել