Panorama.am-ը գրում է.

Նինոծմինդայում երեք անձ է ձերբակալվել՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Մարաբդա-Ախալքալաքի հատվածի ռելսերը գողանալու համար: Այս մասին հաղորդում է Jnews.am կայքը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի դեպարտամենտի օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է երեք անձ՝ ռելսեր գողանալու մեղադրանքով: Նինոծմինդայում ձերբակալվել են 1968 թ. ծնված Է. Մ.-ն, 1971 թ. ծնված Ռ. Դ.-ն, 1971 թ. ծնված Գ. Գ.-ն: Նրանք բոլորը Վրաստանում երկաթուղին կառուցող «Դեմիրյոլ Սերվիս» ԲԲԸ աշխատակիցներ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել