«Ողբերգություն է տեղի ունեցել Դեյթոնից (Օհայո) Նիչոլս ընտանիքում, երբ 7-ամսական Ջա’Քորեյա Նիչոլսի տատին նոր դեղեր են նշանակել:
Տարեց կնոջ հերթական վիրահատությունից հաշված օրեր անց նրան վստահել են 7 ամսական թոռանը»,- գրում է New York Post-ը:
Առավոտյան՝ լողացնելու ժամանակ, նոր դեղեր ընդունելու պատճառով կինն իրեն վատ է զգացել, երբ երեխային ջրի մեջ է սուզել: Այդ պահին նա ուշագնաց է եղել:
Տագնապ են բարձրացրել կնոջ երկրորդ դուստրը և երեխայի հարազատ մորաքույրը, ով շտապօգնություն և ոստիկանություն է կանչել: Ժամանած բժիշկները տատին հիվանդանոց են տարել: Երեխային կդիահերձեն մահվան ստույգ պատճառն իմանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել