Քենիացի 20-ամյա Նաֆտալի Մուրիտին ձերբակալվել է ոստիկանության կողմից Մուտատինի գյուղի բնակիչների բողոքների հիման վրա։ Տղան բռնաբարել է տեղի եկեղեցու մոտ կապված ավանակին, ինչի հետևանքով կենդանին սատկել է։

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ հղում անելով տեղի աղբյուրներին, ավանակը սատկել է հոգնածությունից՝ սեռական ակտից անմիջապես հետո։ Տեղի բնակիչները հաստատում են, որ ավելի վաղ տեսել էին, թե ինչպես է տղան կապել կենդանուն ծառից։

Ձերբակալվածը, ով կտրականապես հերքում է իր կապն ավանակի հետ, հանդես է եկել դատարանում՝ հայտարարելով, որ շատ է ամաչում կանանց հետ շփումից։

Ներկայումս տղային գրավի դիմաց ազատ են արձակել։ Նրա գործով հաջորդ լսումը կկայանա դեկտեմբերի 13-ին։ Թե ինչ պատիժ է սպասվում երիտասարդին, հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել