Aysor.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ներել պետական աջակցության ծրագրերի  շրջանակում 2011-2016թթ․ աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015- 2016 թթ, պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների 642,048,000 դրամի սերմացուի և 165,255,274 դրամի պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները:

«Ֆիքսում ենք, որ այսօրվանից մաքուր էջից ենք աշխատում իրենց հետ, բայց հետագայում էլի կուտակում չենք անելու, բացառվում է, որ գանք էլի իրավիճակի, երբ կուտակում լինի, էլ կուտակում չի լինելու, ներում չի լինելու», - ասաց ՀՀ վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել