Tert.amLife-ը գրում է.

Դերասան Տիգրան Մնացականյանը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա ընտրյալը 19–ամյա Մարիամ Հովհաննիսյանն է, որը մասնագիտությամբ դերասանուհի է, թեև հեռուստադիտողներին շատ հայտնի չէ։ Զույգի տարիքային տարբերությունը 21 տարի է։ Տիգրանն այս տարի է բաժանվել կնոջից` Լիանայից, որի հետ ամուսնացած է եղել մոտ 15 տարի։ Զույգը երկու երեխա ունի` 14–ամյա Ռոբերտը և 1–ամյա Արինան։

Tert.am Life–ի հետ զրույցում Մարիամը պատմեց իր և Տիգրանի հարաբերությունների, նրա ամուսնալուծության և երեխաների հետ կապի մասին։

 

«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։  Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,– ասաց Մարիամը։

Ըստ Մարիամի` իրենց սիրո հիմքն այն է, որ իրենք չեն կարող ապրել առանց իրար։ «Դա փոխաբերական իմաստով չեմ ասում։ Մեր միջև կա կապվածություն և սեր։ Շատ լավ ենք հասկանում իրար։ Եթե մարդիկ կարող են իրար հասկանալ խոսքով, մենք հասկանում ենք  հայացքներով։ Ինքը մեծ է, բայց ինձ հետ կարողանում է լինել իմ ուզած ձևով,– ասաց նա ու հավելեց, որ իրենց հարաբերություններում առաջատարը Տիգրանն է։ –Իմ ընտանիքի  գլուխը Տիգրանն է։ Եթե մենք ինչ–որ բանի ուզում ենք հասնել, երկուսով ենք խորհրդակցում, որոշում կայացնում ու հասնում դրան»։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել