Armsport.am-ը գրում է.

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Դիեգո Պերոտին երկարաձգել է պայմանագիրը ներկայիս ակումբի հետ: Այդ մասին հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Պերոտին «Ռոմա» է տեղափոխվել 2016 թվականի ձմռանը:

29-ամյա ֆուտբոլիստը հռոմեացիների կազմում անցկացրած 78 խաղում խփել է 17 գնդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել