Սոցցանցերի ակտիվ օգտատերերը որոշել են հրապարակել իրենց տատուպապերի լուսանկարները՝ ցույց տալով, թե որքան հզոր մարդիկ են նրանք եղել։ Շատերը կարծում են, թե, օրինակ, 50-100 տարի առաջ կյանքը շատ ձանձրալի էր, բայց իրականում այդպես չէ, որոնք ապացուցում են այս լուսանկարները։

1․ Իսրայել

Այս լուսանկարն արվել է Երուսաղեմում։ Կանայք ու երեխան հատուկ տոնական են հագնվել՝ հատուկ լուսանկարվելու համար։

2․ Չինաստան

Այս ընտանիքի մայրը զիվորական բժիշկ էր, իսկ հայրը՝ տանկիստ։ Իսկ երեխան լուսանկարը հրապարակող անձի հայրն է։

3. Հայաստան

Այս լուսանկարն էլ հրապարակել է ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շերինյանը՝ գրելով հետևյալը․ «Իմ մեծ տատը՝ Էլիզաբեթ Սուլթանիանը (աջ կողմում), 1915 թվականին, Հայոց Ցեղասպանությունից փրկվածը»։

4․ Ֆինլանդիա

Ընտանեկան լուսանկար՝ տվյալ ժամանակաշրջանի համար շատ տարբեր դիրքով։

5․ Հնդկաստան

«Մեծ պապս՝ Թաջ Մահալի դիմաց»,- գրել է սա հրապարակողը։

6․ Ինդոնեզիա

Միգուցե թվա, թե այս լուսանկարն արվել է մի քանի դար առաջ, մինչդեռ այն արել է 1942 թվականին, երբ զույգն ամուսնանում էր։

7․ Իտալիա

Լուսանկարում պատկերված ընտանիքը Իտալիայից ԱՄՆ էր մեկնել 1920-ականների, որտեղ էլ որ արվել է լուսանկարը։

8․ Ճապոնիա

Երբ ցանկանում ես ընտանեկան գեղեցիկ լուսանկար ունենալ, սակայն երեխաները որոշում են անկարգություններ անել։ Զվարճալի լուսանկար Ճապոնիայից։

9․ Մեքսիկա

Այս լուսանկարը հրապարակողը գրել է․ «Մեծ տատս ու պապս՝ Մեքսիկական հեղափոխության ժամանակ։ Հպարտ եմ նրանցով»։

10․ Նոր Զելանդիա

Մաորիները Նոր Զելանդիայում ապրող բնիկներն են։ Այս լուսանկարը հրապարակողի տատը եղել է մաորի, ով կրում է ազգային հագուստի տարրեր։

11․ Նիգերիա

Լուսանկարում պատկերված կինն իր որդուն լույս աշխարհ բերելուց հետո անհետացել է։ Մինչ օրս նրա մասին տեղեկություններ ի հայտ չեն եկել, և սա նրանից մնացած միակ լուսանկարն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել