«Սերգեյ Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրա­կանության հետ: Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» 5-րդ գագաթնաժողովի ընթացքում քննարկված հարցերի շրջանակից, ստորագրված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է դառ­նում, որ Եվրամիությունը Ռուսաստանի հետ կոնֆլիկ­տի չգնալու նպատակով փորձում է զիջումային տար­բերակներով շարունակել Արևելյան գործընկերություն ծրագիրը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է լեհ քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցին: Ըստ նրա՝ դրա վառ ապացույցը կարճաժամկետ ծրագրերն են, փաս­տաթղթերի բովանդակությունը, Հայաստանի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերու­թյան համաձայնագիրը, դանդաղ զարգացումը: «Սերգեյ Լավրովը շեշտը դնում է Թերեզա Մեյի ելույ­թի վրա: Եվրամիությունում կան և հակառուսական, և ռուսամետ տրամադրված գործիչներ, ռուսամետ երկրներ և հակառուս երկրներ: Անհատ գործիչների ելույթներում նրանց այդ տրամադրվածությունը նկատվում է, ըստ դրա՝ այդ գործիչները քաղաքակա­նություն են առաջարկում, քաղաքականություն են վարում, սակայն Եվրոպական հանձնաժողովը չափա­զանց հավասարակշռված է»,- ասել է Զաշտովտը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել