«Կապանում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրու­թյուններից հետո փոփոխություններ են կատարվել համայնքապետարանի աշխատակազմում, վերանվանվել են որոշ բաժիններ, ինչպես նաև սահմանվել են համայնքապետարանի աշխատա­կիցների, վարչական ղեկավարների աշխատավարձերի դրույքաչափերը: Համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի աշխատավարձը նկատելի բարձ­րացել է՝ այժմ կազմում է 400 հազար դրամ նախորդ 240 հազարի փոխարեն: Համայնքի ղեկավարի տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը կստանան 320 հազար դրամ աշխատավարձ, իսկ վարչական ղեկավարների աշխատա­վարձի դրույքաչափերը կլինեն 140, 120, 110 հազար դրամ: Համայնքի ղե­կավարի մամուլի քարտուղարը, խորհր­դականն ու ռեֆերենտը կստանան 180 հազար դրամ, իսկ միակ օգնականը՝ 250 հազար դրամ: 250 հազար դրամ աշխատավարձ կստանան նաև բաժնի պետերը, գլխավոր մասնագետները՝ 180 հազար դրամ: Ուշագրավ է, որ բա­ժինների առաջատար մասնագետները կստանան 140 հազար դրամ աշխա­տավարձ, նույնքան, որքան սպասարկող բաժնի աշխատակիցները՝ տնտեսվա­րը, վարորդն ու անվտանգության պա­տասխանատուն: Պահակը, անցակետի հսկիչն ու հավաքարարն էլ ընդամենը 90 հազար դրամ կստանան: Իսկ Սյունի­քի խոշորացված մեկ այլ՝ Քաջարան հա­մայնքի ղեկավարի աշխատավարձը 10 հազար դրամով իջեցվել է, ավագանու որոշմամբ այն կլինի 440 հազար դրամ՝ նախկին 450 հազարի փոխարեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել