Նայելով այս աղջկան` երբեք չեք մտածի, որ նա կարող էր դիմել այնպիսի քայլի, որը նրա հանգիստ և ապահով կյանքը կդարձնի բազում փորձություններով լի: 23-ամյա Քեթի Դեվիսը վարում էր հաջողակ և ապահով կյանք: Նա ստացել էր լավ ուսում, հավակնում էր շատ լուրջ պաշտոնի և ուներ հոյակապ ապագա ամուսին: Սակայն մի օր հեռուստացույցով Ուգանդայում սովից մահացող երեխաների մասին լսելուց հետո նա իր կյանքը փոխեց 180 աստիճանով: 

Թողնելով ամեն ինչ` նա մեկնեց Ուգանդա, որտեղ սկսեց աշխատել տեղի բարեգործական հիմնադրամներից մեկում: Մի քանի տարի հետո նա հանդիպում է Մուկլաին։ Մուկլան ռուանդացի 8-ամյա աղջիկ էր: Նրա ու Քեյթի հարաբերություններն այնքան են ջերմանում, որ Քեյթը որոշում է նրան որդեգրել: Քեյթն անքան է սիրում Մակուլաին, որ որոշում է որդեգրել նաև նրա 2 քույրերին: Հետագայում Քեյթի որդեգրած երեխաների քանակը դառնում է 13: Նրանք ապրում են համերաշխ մեծ ընտանիքով: Քեյթը շատ է սիրում իր երեխաներին: Նրանք էլ իրենց հերթին փոխադարձ սեր են տալիս իրենց խորթ մորը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել