Ուրեմն՝ նկատել եմ, որ «Ելքի» մի քանի ակնառու դեմքեր արդեն տարիներ շարունակ զբաղված են Հայաստանում մարիխուանայի «լոբբինգով»։ Մոտավորապես հետևյալ հիմնավորումներով․

1․ Իր համար անմեղ խոտ ա, ինչո՞ւ եք բոբո սարքել։ Նախ, եթե տենց անմեղ խոտ ա, ապա ինչո՞ւ է աշխարհի երկրների մեծ մասում էս կամ էն չափով տաբուի տակ։

2․ Ծխախոտը և ալկոհոլը ավելի վնասակար են, սա ի՞նչ անարդար մոտեցում է մարիխուանայի պես հեզաբարո բույսի նկատմամբ։ Եթե մի զիբիլ ինչ-ինչ հանգամանքների բերումով լեգիտիմ կարգավիճակ է ստացել, չնայած որ բոլորին հայտնի է դրա վնասակարությունը, ապա դա չի նշանակում, որ ցանկացած զիբիլի կարելի է նման կարգավիճակ տալ, հատկապես որ մարիխուանան էդքան էլ անվնաս խոտ չէ, ինչպես ուզում են ներկայացնել։

3․ Մարիխուանան օգտագործում են բժշկական նպատակներով, բայց եթե նույնիսկ ընդունենք, որ որոշ հիվանդությունների դեպքում նա կարող է, ասենք, ամոքիչ էֆեկտ ունենալ, դա դեռ չի նշանակում, որ այդ առումով անփոխարինելի է։ Հիմա էլ հանրային գիտակցության մանիպուլիացիայի առումով ավելի դենն են գնում․ մարիխուանայի օրինականացումից ետ ընկնելը համեմատվում է Կարս-Բաքու երկաթգծի թեմայից դուրս ընկնելու հետ և Վրաստանի համար տնտեսական, հատկապես տուրիստական բում կանխատեսում մարիխուանայի օրինականացման արդյունքում։ Վրաստանի տուրիստական բումը կապված էր հիմնականում հետևյալ գործոնների հետ՝

1․ հակակոռուպցիոն պայքար

2․ ճանապարհների վերանորոգում և կառուցում

3․ զբոսաշրջային այլ ենթակառուցվածքների վերանորոգում, նորերի կառուցում

4․ օտարերկրյա ներդրողների համար շահավետ պայմանների առաջարկում հատկապես ծովափնյա մասով

5․ ավիատոմսերի ցածր գներ 

6․ երկրի համար տուրիստֆրենդլի իմիջի ձևավորմանն ուղղված հետևողական աշխատանքներ

7․ աշխարհագրական դիրք և աշխարհաքաղաքական դասավորվածություն։

Վերոնշյալ գործոններից մի քանիսի առկայության ապահովումը ՀՀ պատկան մարմիների կողմից Հայաստան այցելած տուրիստների թիվն էսօրվա 2․5 միլիոնից, որը էլի փոքր թիվ չի առանց մարիխուանայի էլ «կթռցներ» շատ ավելի բարձր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել