Ասում են, թե կյանքի ընթացքում մարդն ընտրում է տարբեր սիրելի գույներ: Դա ունի մի քանի պատճառ: Նախ՝ մեր ներքին զգայարանները շատ ուժեղ են և շատ հաճախ մատնանշում են մեզ այն, ինչ շատ անհասկանալի է մեր գիտակցության համար: Մյուսն այն է, որ մենք, ընտրելով որոշակի գույն, փորձում ենք լրացնել այն պակասները, որոնք կան մեր կյանքում: Այս հասարակ թեստը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչն ձեզ պակասում կյանքում:

1․ Սև գույնի մոմ։ Շատերը կարծում են, որ սև գույնը չարի խորհրդանիշն է, սակայն դա այդքան էլ ճիշտ չէ: Սև մոմերը կյանքի են կանչում մահացածների ուժը, այլ ոչ թե հոգիները: Դրա համար կյանքի դժվար պահերին այս մոմերը կարող են օգնել ձեզ:

2․ Մանուշակագույն մոմ։ Մանուշակագույնի բոլոր երանգները մեծացնում են ներքին էներգիան և ամրացնում հոգին: Այս գույնի մոմն ընտրում են այն մարդիկ, որոնց պակասում է ներքին էներգիան և որոնք հոգնել են այս աշխարհից: Այն կօգնի ձեզ հաղթահարել այդ զգացումները:

3․ Սպիտակ մոմ։ Հոգեկան մաքրության խորհրդանիշ է: Այս մոմն ընտրում են այն մարդիկ, որոնք համարում են, որ իրենց կյանքում շատ բան սխալ է, և ուզում են ուղղել:

4․ Կապույտ մոմ։ Այն խորհրդանշում է ֆիզիկական ուժ։ Այս մոմն ընտրողները շատ են հոգնում աշխատանքից: Նրանց կյանքում պակասում է հասարակ ֆիզիկական հանգիստը:

5․ Կանաչ մոմ։ Հնդկական դիցաբանությունում կանաչ գույնը խորհրդանշում է բնությունը: Այս մոմն ընտրողները ունեն բնության կողմից տրվող էներգիայի պակաս:

6․ Դեղին մոմ։ Դեղին գույնը խորհրդանշում է ուսումը և ինտելեկտուալ կարողությունները: Այս մոմն ընտրողը շատ ուժեղ զգում է գիտելիքների և ինքնակրթության պահանջ:

7․ Կարմիր մոմ։ Կարմիր գույնը խորհրդանշում է թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր ուժը: Այս մոմն ընտրողը զգում է ուժի շատ ուժեղ պակաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել