Խոյ

Դուք միշտ սկսում եք գլուխ գովալ, երբ ինչ-որ մեկի հետ հանդիպում եք առաջին անգամ: Ամբողջ կյանքում դուք մի փոքր ծանրաբեռնված եք ու չեք ամաչում այդ փաստից: Այն ամենին, ինչ դուք ունեք, հասել եք սեփական ջանքերի շնորհիվ: Այդ պատճառով էլ անտեղի չեք համարում պարծենալ առաջին ժամադրությանը:

Ցուլ

Առաջին ժամադրությանը դուք պարզապես չափից շատ եք կենտրոնանում ուտելիքի վրա: Միշտ ուզում եք համոզված լինել, որ սնունդը, որն ուտում եք, իրականում լավորակ է: Դուք ՇԱՏ եք ուշադրություն եք դարձնու ձեր սնունդին, ինչը կարող է տարօրինակ ու անսովոր թվալ այն մարդուն, ով ձեզ լավ չի ճանաչում:

Երկվորյակներ

Առաջին ժամադրությանը դուք իսկապես շատախոս եք դառնում: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպիսի մարդու հետ եք գնում առաջին ժամադրության: Լավ է, եթե նրանք կարողանում են լսել ու իսկապես ճանաչել ձեզ: Բայց եթե նրանք էլ այնքան շատախոս թվան, որքան դուք եք, դա կարող է անհաջող սցենար դառնալ երկուսիդ համար էլ:

Խեցգետին

Ձեր նյարդերը միշտ ձեզ վատ վիճակի մեջ կգցեն: Առաջին ժամադրությանը դուք թույլ եք տալիս, որ էմոցիաները հաղթեն ձեզ` չթողնելով պատշաճ վարքագիծ դրսևորել: Դուք պետք է սովորեք պարզապես թուլանալ: Չափից շատ ավելորդ ճնշում եք գործադրում ձեզ վրա:

Առյուծ

Դուք ուզում եք լավ տպավորություն թողնել, այդ պատճառով էլ երբ այն մեկը, ում հետ հանդիպում եք, ինչ-որ բան է առաջարկում կամ միտք հայտնում, դուք միշտ համաձայնում եք նրա հետ ու աջակցում նրան: Ուզում եք ապացուցել, որ հանգիստ ու գործարար մարդ եք:

Կույս

Միանշանակ դուք պերֆեկցիոնիստ եք, քանի որ Կույս եք, ու ուր էլ գնաք` այդ գիծը միշտ ձեզ հետ է, նույնիսկ առաջին ժամադրությանը: Ուզում եք համոզված լինել, որ ձեր առաջին ժամադրությունը շատ կազմակերպված է: Նաև հետևում եք, որ հիանալի տեսք ունենաք:

Կշեռք

Դուք ձեզ պահում եք ինչպես զարմանալի ու գրավիչ մարդ: Ունեք շատ սիրալիր անհատականություն ու չեք ամաչում օգտագործել ձեր խարիզման հանդիպումների ժամանակ:

Կարիճ

Առաջին ժամադրությանը դուք շատ առեղծվածային եք լինում: Չեք սիրում ձեր քարտերը բացել մարդկանց առաջ: Մարդկանց համար միշտ համարվում եք մեծ հանելուկ ու գլուխկոտրուկ: Ու սա կարող է աշխատել` հօգուտ ձեր հետաքրքրությունների, եթե նա, ում հետ հանդիպում եք, սիրում է մարտահրավերներ ընդունել ու շահել ձեր վստահությունը:

Աղեղնավոր

Դուք միշտ նոր փորձ եք փնտրում, ու երբեմն դա կարող է նշանակել, որ դուք միշտ փնտրում եք նոր մարդկանց: Սա հատկապես ի հայտ է գալիս առաջին ժամադրությունների ժամանակ, երբ ոչ մի պարտականություն չունեք այդ մարդու հանդեպ:

Այծեղջյուր

Առաջին ժամադրությանը, ինչպես և միշտ, դուք փորձում եք հավատարիմ մնալ ձեր դատողություններին: Ուշադրություն եք դարձնում ձեր զուգընկերոջը, քանի որ իմաստ չեք գտնում երկրորդ անգամ հանդիպե մեկին, ով արժանի չէ ձեզ:

Ջրհոս

Դուք այնքան խորը գիտակցություն ունեք, որ հասանելի չէ մարդկանց մեծ մասին: Պետք է հիշեք, որ ունեք բացարձակ ունիկալ ու հզոր խելք, սակայն դա չի նշանակում, որ առաջին ժամադրությանը պետք է ցուցադրեք ձեր բոլոր ունակությունները:

Ձկներ

Որպես կանոն, ձեզնից շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի հաղթահարեք նախկին անհաջող հարաբերությունները: Երբեմն անհրաժեշտ է լինում էմոցիոնալ հարաբերությունների մեկի հետ, որպեսզի կարողանաք բաց թողնել անցյալի ցավը: Այս պատճառով էլ շատ հաճախ առաջին ժամադրություններին դուք մտքում հիշում եք ձեր նախկին հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել