ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից հայտնում են, որ Լեւոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Դեբորա Գրիսերին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կրթության համակարգին ցուցաբերված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: USAID-ին աջակցություն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների եւ ներառական կրթության կարողությունների հզորացմանը: Այս համատեքստում անդրադարձ է եղել համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ժամանակացույցին: Նշվել է, որ ՀՀ երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում եւ Սյունիքում համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրն արդեն իարկանացված է: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ այժմ քննարկվում է Արմավիրի մարզի եւ Երեւանի անցման խնդիրը: Երեխաների խնամքի համակարգի բարելավման համատեքստում կարեւորվել է  նաեւ միջգերատեսչական համագործակցության արդյունավետության հարցը, անդրադարձ է եղել մի շարք ընթացիկ հարցերի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել