Tert.am-ը գրում է.

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել 2018թ.-ի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների հարցը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե մամուլը գրում է, որ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարող է զբաղեցնել նախագահի սիմվոլիկ պաշտոնը, Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Շատ հետաքրքիր բաներ եք ասում, առաջին անգամ եմ լսում դրա մասին: Նման քննարկումներ չկան, անկեղծ չկան»:

Պատգամավորը նշեց, որ արժանավոր շատ մարդիկ կան, ովքեր կարող են զբաղեցնել այս պաշտոնը, բայց հրաժարվեց թվել նրանց անունները՝ նշելով, որ կարող է մեկն ու մեկին մոռանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել