Panorama.am-ը գրում է.

«ՀՀ պետական բյուջեի նախագծով 2018 թվականի համար կառավարությունը նախանշել է 4 տոկոս գնաճ: Այսօր հրապարակված ցուցանիշով՝ Հայաստանում 12 ամսյա գնաճը 2.2 տոկոս է»,- այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի վերաբերյալ հարցին:

Նրա խոսքով՝ ազատական տնտեսության համակարգերում երբեք կոնկրետ ապրանքների գներ չեն ամրագրվում, այլ կառավարությունը կառավարում է ընդհանուր գնային ֆոնը, որը տվյալ դեպքում  չափվում է սպառողական գների համաթվով:

«Թվերը բերեցի, և եթե բերում եք փաստարկ, որ նման վիճակը բերում է տնտեսական աճի, ապա 4%-ին հասանելի չէ և ուստի ենթադրել, որ գնաճի միտումով փորձ է արվում կառավարելու տնտեսական աճը, ցավոք սրտի, հզոր փաստարկ չէ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել