Tert.am-ը գրում է.

Նման օրենքի անհրաժեշտություն կար, որովհետև բանակից, ծառայությունից խուսափել չի կարելի: Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

Նշենք, որ ԱԺ-ում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց օրենքի նախագիծը, ըստ որի՝ բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը վերջին հնարավորությունը կտրվի Հայաստան վերադառնալու և վճարելու սահմանված 3.600.000 դրամ գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից:

«Այդ չծառայածները մոտ 11 հազար հոգի են, և այդ ռեսուրսը մեր սահմանից դուրս չպետք է թողնել: Նրանց պետք էր տալ Հայաստան վերադառնալու ավելի հեշտ հնարավորություն: Իսկ գումարի այդ չափը մուծելը շատերի համար անհնար է լինելու: Լավ կլիներ քննարկել նաև ամնիստիայի հնարավորությունը: Իսկ թե ինչպիսին կլինի օրենքը հետագայում ծառայությունից խուսափողների պատժաչափերը որոշելու համար, պետք է ավելի լուրջ քննարկման առարկա դառնար»,-կարծիք է հայտնել նախկին փոխնախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել