Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի հրավիրման նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Այժմ կազմակերպությունում նախագահում է Թուրքիան:


«Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կլինի սարսափելի սխալ և միջազգային օրենսդրության խախտում: Երուսաղեմը մեր ընդհանուր պատասխանատվությունն է: Մեր նախագահը հայտարարել է, որ դա մահմեդականների համար «կարմիր գիծ» է: Նա կհրապարակի դեկտեմբերի 13-ին Ստամբուլում արտահերթ գագաթնաժողովի հավաքվելու համար ԻՀԿ երկրների առաջնորդներին ուղղված հրավերը՝ ի պատասխան այդ քայլի մեր գործողությունները համակարգելու համար»,- ասել է Քալընը լրագրողներին:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել