Yerkir.am-ը գրում է.

Միխեիլ Սահակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը հերքում է Ուկրաինայի իշխանությունների այն պնդումները, թե իրենք ժողովրդավարական են: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին. հայտնում է apsny.ge-ն:

Նրա խոսքով` հետապնդելով Սահակաշվիլիին` Ուկրաինայի իշխանությունները խայտառակում են իրենց:

«Ինչպիսի սրիկա էլ, որ նա լիներ ՌԴ-ի հանդեպ, դժվար է հերքել, որ նա ունակ է գայլի պես աշխատել` լիովին տրվելով իր գործին: Դա նրանից չես խլի»,- ասել է Ժիրինովսկին:

Ըստ նրա` Սահակաշվիլին ուղղակի «անհարմար է» դարձել Կիևի իշխանությունների համար և այդ պատճառով հորինված առիթով ազատվել է պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել