Panorama.am-ը գրում է.

«Կարող ենք միանշանակ ասել՝ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի, ինչն ընդունում է նաև կառավարությունը»,- այսօր խորհրդարանում «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկմանն իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ գալիք տարում սպասվում են օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված բնական գազի, հավի մսի, ձկան, շաքարավազի, բուսական յուղի, թեյի, սուրճ, ատամի մածուկի և այլ բազմաթիվ այլ ապրանքների թանկացումներ:

«Կառավարությունն այս իրավիճակի նկատմամբ խորը արհամարհանք է ցուցաբերում, նկատի ունենալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատգամը, ով ասում էր՝ չխոսենք ճգնաժամի մասին, որ ճգնաժամը չգա: Հիմա կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որպեսզի թանկացումները չգան: Սա պլատոնական արհամարհանք չէ, այլ շատ կոնկրետ։ Բայց եկեք ծուռը նստենք, ուղիղ խոսենք, եթե նայում ենք այս կառավարության, խորհրդարանական  մեծամասնության իշխանության ծագումնաբանությունը, սա շատ տրամաբանական վիճակ է»,- ասաց Փաշինյանը։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել