Tert.am-ը գրում է.

Արքայազնի հարսնացու լինելը հեշտ բան չէ, իսկ բրիտանական թագավորական ընտանիքի անդամ դառնալն առհասարակ 24-ժամյա զգոնություն պահանջող «քրտնաջան աշխատանք» է:

Թագավորական կանոնակարգն ունի խիստ դրույթներ, որոնց արքայազն Հարիի հարսնացուն՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը, ստիպված կլինի առանց հակաճառելու հետևել:

Ստորև elle.ru կայքը ներկայացրել է դերասանուհու կարիերայից զատ մի շարք բաներ, որոնցից Մարքլը ստիպված կլինի հրաժարվել Հարիի հետ պսակադրությունից հետո.



Ծովամթերք

 

 

Ծովամթերքների մեծ մասը հայտնի ալերգեններ են ու հաճախ դառնում են թունավորման պատճառ, ուստի՝ թագավորական ընտանիքի անդամներին խորհուրդ չի տրվում դրանք ներառել սննդակարգում: Այնուհանդերձ՝ բրիտանացի արիստոկրատները ժամանակ առ ժամանակ խախտում են այդ արգելքը: Օրինակ՝ Բարաք Օբամայի այցի կապակցությամբ ընդունելության ժամանակ թագուհի Էլիզաբեթ 2-րդը չի հրաժարվել լոբսթերից:


Վառ գույնի եղունգի լաք

 


 

Թագավորական ընտանիքի բոլոր անդամների արտաքին տեսքը պետք է խստագույնս համապատասխանի նախապես սահմանված նորմերին, նույնը վերաբերում է նաև եղունգների ձևին ու լաքի գույնին: Նրանց արգելվում է ինչ-որ յուրահատուկ ձև տալ եղունգներին ու դրանք վառ գույներով ներկել: Կանանց թույլատրվում է միայն թափանցիկ կամ մարմնագույն լաք օգտագործել:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել