«Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանը հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում: Նրա նորանշանակ տեղակալ Ռուբեն Ծատուրյանը  Հայաստանում Ջիու-ջիցու մարտարվեստի միջազգային ֆեդերացիայի նախագահն է, նախկինում «ախրաննիկ», մարզում հայտնի է «Արտաշատի Գևորիկ» անունով: Նա «սպորտային» տղերքի նկատմամբ յուրահատուկ սեր ունի՝ իր քեռորդուն՝ ֆիզկուլտինստիտուտի շրջանավարտ Ֆրունզե Բաբաջանյանին էլ օգնական է նշանակել:
 
Աշխատանքից ազատվում են աբրահամյանական կադրերը: Ազատել է համատիրության ղեկավար Վազգեն Հովհաննիսյանին, նրա փոխարեն նշանակվել է Մկրտիչ Ղազարյանը՝ քաղաքապետի հովանավոր Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի եղբայրը: Ազատվել է նախկին օգնականներ Վաչեից ու Նելլիից, մարզադաշտի տնօրենից, ով այդ պաշտոնում էր 20 տարուց ավելի: Հաջորդը, ասում են, երկարամյա փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանն է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել