16 տարեկանում Ստեֆանի Ռոդասի մոտ արտահայտվեց անորեքսիա, որը շարունակվեց 13 տարի։ Այդ ժամանակ համադասարանցիների ծաղրանքը՝ կապված ավելորդ քաշի հետ, աղջկան ստիպեց որոշել մի քանի կգ նիհարել։

Բայց որոշ ժամանակ անց այն վերածվեց նիհարելու հիվանդագին ձգտման։ Արդեն հասունացած տարիքում նա կշռում էր 24 կգ։ 17 տարեկանում ընտանիքը նրան բժշկի տարավ, որովհետև աղջիկն այլևս առանց կողմնակի օգնության ոչինչ չէր կարողանում անել։

Բուժումն օգուտ չտվեց։ «Ինձ տարան բուժկենտրոն, ուր հիվանդ աղջիկներից մեկն օգնում էր գտնել տարբերակներ, որ հանկարծ քաշ չհավաքեմ, և չնայած այդ մի քանի տարիների բուժման կուրսերին՝ իմ վիճակը մնում էր նույնը»,- պատմում էր նա։ 16 տարի անց Ստեֆանին որոշեց դիմել հեռուստաշոուին, որտեղ, հուսով է, իրեն կօգնեն լուծել առողջական խնդիրները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել